Մեր մասին

Ի՞նչ է ColaStic.am-ը
ColaStic.am-ը «ԿոլաՍտիկ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Հայաստանի մեծածախ առևտրի ոլորտում առաջին ինտերնետ խանությն է Հայաստանում, որ զբաղվում է ապրանքների մեծածախ վաճառքով։ Մեր բազայում ընդգրկված հարյուրավոր ապրանքատեսակները, ընտրության և որոնման պարզ գործիքները այցելուին արագ և խելամիտ գնումներ կատարելու հնարավորություն են ընձեռում:

Մեր առաքելությունը
ColaStic.am-ի առաքելությունն է ապրանքների մեծածախ գնումը հասանելի դարձնել բոլորին՝ օգտագործելով ժամանակակից տեղեկատվական միջոցներ։

Մեծածախ գնումների նոր փիլիսոփայություն
Հայաստանցի սպառողի համար ColaStic.am-ը օնլայն մեծածախ գնումների համակարգին անցնելու լավագույն տարբերակն է: Ապրանքների կատալոգը՝ որակյալ լուսանկարներով, որոնման հնարավորություններով, այցելուին տրամադրում է գնումային որոշում կայացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների ողջ ծավալը: Ձեր նախընտրած ապրանքները կարող եք պատվիրել Երևանի և Երևանին մոտ Արագածոտնի մարզի քաղաքներից:

ColaStic.am-ից գնումներ կատարելը ոչ միայն հեշտ է և հարմար, այլև անվտանգ: Մենք երաշխավորում ենք Ձեր մուտքագրած տվյալների գաղտնիությունը և ապահովությունը: Արտերկրում գործող օնլայն խանութներից ColaStic.am-ը տարբերվում է նրանով, որ մեզ մոտ վճարումները կարող եք կատարել ոչ միայն առցանց, այլև ապրանքը ստանալու պահին՝ հենց Ձեր տանը կամ աշխատավայրում:

Մեր հասցեն՝
Մեր պահեստը գտնվում է ք․ Երևան Շրիազի 10 հասցեում։