Տվյալների պաշտպանության քաղաքականություն

Անձնական տվյալների գաղտնիության և քուքիների մասին մեր ծանուցումը ներկայացված է ստորև:

ՙ-ն (այսուհետ՝ ՙմենք՚, ՙմեզ՚, ներառյալ՝ գրանցման համարը և գրանցման հասցեն, հեռախոսահամարը) մեծ կարևորություն է տալիս Ձեր անձնական տվյալների պաշտպանությանը:

Անձնական տվյալների գաղտիության մասին սույն հայտարարությունը Ձեզ տեղեկություններ է հայտնում այն մասին, թե ինչ ենք մենք անում Ձեր անձնական տվյալների հետ, որոնք մենք հավաքագրում և մշակում ենք ColaStic.am կայք Ձեր այցելության ժամանակ և այն ժամանակ, երբ Դուք պատվերներ եք տեղադրում մեր առցանց խանութի միջոցով:

Տվյալների ցանկացած մշակում իրականացվում է Տվյալների պաշտպանության մասին եվրոպական օրենքի (ԵՄ Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ (ԸՏՊԿ)), «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետությանի օրենքի և «Առևտրի և ծառայությունների՚ մասին ՀՀ օրենքի դրույթների համաձայն՝ նրանցից յուրաքանչյուրի փոփոխություններով հանդերձ:

Եթե հարցեր ունեք Ձեր տվյալների մշակման մասին, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ ccolastic@mail.ru էլ. փոստի միջոցով:

Ձեր անձնական տվյալները մեզ տրամադրելով Դուք նշում եք, որ ընդունում եք Անձնական տվյալների գաղտնիության և քուքիների մասին ծանուցումը և համաձայն եք, որ մենք Անձնական տվյալների գաղտնիության և քուքիների մասին սույն ծանուցման համաձայն հավաքագրենք, օգտագործենք ու բացահայտենք Ձեր անձնական տվյալները: Եթե համաձայն չեք սույն Ծանուցման հետ, խնդրում ենք մեզ չտրամադրել Ձեր անձնական տվյալները:

Անձնական տվյալների գաղտնիության քաղաքականության և քուքիների մասին սույն ծանուցումը ներառում է հետևյալ ոլորտները՝

  • Ի՞նչ է անձնական տվյալը
  • Անձնական տվյալներ, որոնք մենք հավաքագրում ենք Ձեզանից և հավաքագրված տվյալների օգտագործումը
  • Քուքիների մասին քաղաքականությունը
  • Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում Ձեր անձնական տվյալները
  • Կապը մեզ հետ և Ձեր անձնական տվյալներ մուտք գործելու ու թարմացնելու Ձեր իրավունքները
  • Ինչպե՞ս են կատարվելու Անձնական տվյալների գաղտնիության և քուքիների մասին սույն քաղաքականության փոփոխությունները

Ի±նչ է անձնական տվյալը

Անձնական տվյալը նույնականացվող անհատի մասին այն տեղեկությունն է, որը սահմանված է կիրառելի օրենքով, օրինակ՝ անունը, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը: Մենք ունենք զանազան ավտոմատացված համակարգեր մեր հաճախորդների տվյալները կառավարելու, պահելու  ու մշակելու համար և դրանք օգտագործում ենք տարբեր նպատակներով (օրինակ՝ մեր առցանց խանութին տրամադրելու, պատվերին ընթացք տալու կամ տեղեկատվական պարբերականներ ուղարկելու համար):

Որոշակի անձնական տվյալներ պետք է հավաքագրվեն, պահվեն և մշակվեն մեր առցանց խանութ այցելելիս, ինչպես նաև՝ Ձեր պատվերին ընթացք տալու և այն կատարելու համար: Մյուս տվյալները, որոնք չպետք է մշակվեն Ձեր պատվերի կատարման համար, հետևաբար նաև պայմանագիրը, մշակվում են մեր օրինական շահերից ելնելով:

Մենք Ձեր անձնական տվյալները ջնջելու ենք, երբ մշակման նպատակը դադարի կիրառվել՝ պայմանով, որ մենք, որպես անձնական տվյալները մշակող, օրենքով պարտավորված չենք նպատակին հասնելու համար նախատեսված ժամկետից ավելի երկար պահել դրանք:  Այնուհետև, մենք մեզ իրավունք ենք վերապահում Ձեր անձնական տվյալները պահել այնքան ժամանակ, քանի դեռ մեր դեմ հարուցված են կոնկրետ օրինական բողոքներ, և տվյալների պահպանումը անհրաժեշտ է:

          I) Մշակման գործողություններ

Գոյություն ուեն տվյալների մշակման հետևյալ գործողությունները՝

           1. Այցելություն կայք

Մեր կայք այցելելիս մշակվում են անձնական տվյալները:

           ա) Անձնական տվյալների մշակման շրջանակները

Երբ Դուք մուտք եք գործում մեր կայք, մենք ավտոմատ կերպով հավաքագրում ենք և պահում ենք տեղեկատվությունը, որը Ձեր դիտարկիչը (բրաուզերը) ավտոմատ կերպով փոխանցում է մեզ, այսպես կոչված սերվերի գրանցամատյաններում: Դրանք են՝

  • դիտարկիչի տեսակը
  • դիտարկիչի տարբերակը
  • օգտագործվող օպերացիոն համակարգը
  • ուղղորդող URL
  • պահանջվող URL
  • մուտք գործող համակարգչի հոսթի անունը
  • սերվերի պահանջի ամսաթիվը և ժամը
  • IP հասցեն

          բ) Տվյալների մշակման նպատակը

Մենք այդ տվյալները մշակում ենք ՏՏ ծառայությունների նպատակներով՝ համակարգի կիրառումը գրանցելու, նույնականացման գործընթացի և խնդիրների վերլուծության ու տեղեկատվության պաշտպանության նպատակներով սերվերի գրանցամատյանները գնահատելու համար: Եթե Դուք մեզ չեք տրամադրում Ձեր տվյալները, այդ դեպքում որոշ հանգամանքներում մուտքը կարող է հնարավոր չլինել:

         գ) Անձնական տվյալների մշակման համար իրավական հիմքերը  

Վերոնշյալ տվյալների մշակումը  «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ԸՏՊԿ 6-րդ հոդվածի (1) (զ) պարբերության համաձայն մեր, որպես կայքի շահագործողի օրինական շահերից է բխում: Սկզբունքորեն անհատական տվյալների գրառումները չեն միախառնվում, սակայն մենք մեզ իրավունք ենք վերապահում անօրինական օտագործման կոնկրետ մատնանշումների դեպքերում, մասնավորապես վնասակար հարձակումների ժամանակ գնահատել այդ տվյալները:

ՙԱնձնական տվյալների պաշտպանության՚ մասին ՀՀ օրենքի համաձայն Դուք կարող եք առարկել Ձեր անձնական տվյալների մշակմանը: Խնդրում ենք Ձեր առարկությունները ուղարկել ccolastic@mail.ru էլ. հասցեին:

Անձնական տվյալները ստացողներ

(i) Օրինական շահեր
Մենք մեզ իրավունք ենք վերապահում հիմնավորված կասկածների դեպքում այս նպատակով մշակված տվյալները բացահատել իրավասու մարմիններին և դատարաններին: Սա բխում է ԸՏՊԿ 6-րդ հոդվածի (1) (զ) պարբերության համաձայն պատշաճ դատական հետաքննության մեր օրինական շահից:

(ii) Ծառայություն տրամադրողներ
Մեր կայքի շահագործման, այդ թվում՝ հոսթինգի համար, ինչպես նաև՝ մեր ՏՏ համակարգերի անվտանգությունը ապահովելու համար մենք օգտվում ենք հետևյալ ծառայություններ տրամադրողներից, ովքեր որոշ հանգամանքներում մուտք են ունենում Ձեր անձնական տվյալներին՝

  1. Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ՓԲԸ
  2. ԿԿԲ Մենեջմենթ Սերվիսիս ՋիէմբիԷյչ, 1120 Ավտսրիա, Վիեննա, Էմ Եվրո պլաց 2,
  3. ՍՔԵՅԼ ՖՈԿՈՒՍ ԷյԴի, Բուլղարիա, Սոֆիա 1784, Ցարիգրադսկո շոսե բուլվ. 90Վերոնշյալ ծառայություններ տրամադրողները պայմանագրով պարտավոր են մշտապես պաշտպանել Ձեր անձնական տվյալները, համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցներ ձեռնարկել տվյալների անվտանգության մասով և որևէ պարագայում իրենց անձնական նպատակների համար չմշակել Ձեր տվյալները կամ չբացահայտել Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց:

(iii) Երրորդ երկրներում ստացողներ
Երրորդ երկիրը ԵՄ Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգը  (ԸՏՊԿ) կիրառող ազգային օրենք ընդունած  ԵՄ անդամ պետություն և ԵՏԳ լրացուցիչ երեք երկրներից   (Նորվեգիա, Իսլանդիա և Լիխտենշտեյն) որևէ մեկը  չհանդսացող որևէ երկիր է:

Մենք Ձեր անձնական տվյալները 3-դ երկրներ չենք փոխանցում:

            դ) Պահպանման ժամանակահատվածը

Այս : Եթե մենք հիմնավորված կասկած ունենք չարաշահման վերաբերյալ և տվյալները վերաուղարկում ենք իրավասու մարմիններին ու դատարաններին, ապա տվյալները կպահպանվեն տվյալների առանձին կրիչի վրա և կջնջվեն դատական վարույթի ավարտից հետո:

            ե) Տվյալների հետագա մշակում

Այս նպատակով մշակված տվյալները որևէ այլ նպատակի համար չեն մշակվելու:

           զ) Որոշումների ավտոմատ կայացում

Մեր կայք այցելելու ժամանակ մշակվող տվյալները չեն մշակվում ոչ ավտոմատ որոշումների կայացման համար, ոչ էլ մենք իրականացնում ենք այպես կոչված ՙպրոֆայլինգ՚:

             2. Առցանց խանութ և պատվերներ

Մեր կայք այցելելու ժամանակ և դրա միջոցով որևէ պատվեր տեղադրելիս մշակվում են հետևյալ տվյալները.

             ա) Անձնական տվայլների մշակման ծավալը

Այցելությունների ժամանակ և պատվերներին ընթացք տալիս մենք հավաքագրում, ստանում և մշակում ենք հետևյալ անձնական տվյալները.

(i) Մեր առցանց խանութում օգտվողի հաշիվը գրանցելու համար մենք Ձեզ խնդրում ենք տրամադրել հետևյալ անձնական տվյալները՝ դիմելաձև, անուն, ազգանուն, ընկերության անուն, առաքման հասցե, հաշվի ներկայացման հասցե, էլ. հասցե, օգտանուն, գաղտնաբառ, հետաքրքրության շրջանակներ:

(ii) Օգտվողի հաշիվ մուտք գործելու համար Դուք պետք է մուտք անեք Ձեր օգտանունը և գաղտնաբառը: Մուտքի ընթացքում կմշակվեն մուտքի և ելքի ամսաթիվը և ժամը, ինչպես նաև՝ առցանց խանութում անցկացված ժամանակը:

(iii) Տարիքային սահմանափակում ունեցող արտադրանքի գնման համար, հենց որ ապրանքը հայտնվում է գնման սայլակում և պետք է տրվի պատվերը, պահանջվում է հաճախորդի ծննդյան ամսաթիվը:

(iv) Ի լրումն դրա,  Ձեր պատվերին ընթացք տալիս մենք ավտոմատ կերպով հավաքագրում և մշակում ենք հետևյալ տվյալները՝  տեղադրված պատվերների մասին տեղեկություններ, առաքման մեթոդի և հասցեի մասին տեղեկություններ, օգտվողի հաշվում վերջին գործողության  ամսաթվին մուտքային տվյալները, առցանց խանութում պատվերի կարգավիճակը, վճաման ընտրված եղանակի մասին տեղեկություններ, տեղեկություններ բանկային տվյալների մասին, տեղեկություններ վճարումների մասին, տեղեկություններ չեղարկված գործարքների մասին:

(v) Եթե Դուք ընտրում եք , մենք հավաքագրում ենք Ձեր նույնականացման տվյալները, այն է՝անունը, ազգանունը, լուսանկարով անձը հաստատող պաշտոնական փաստաթղթի համարը, փաստաթուղթը տրամադրող մարմնի և տրամադրման ամսաթվի մասին տեղեկությունները:

          բ) Տվյալների մշակման նպատակը

Հաճախորդի տվյալների հավաքագրումը և մշակումը կատարվում է առցանց խանութում գրանցումը կառավարելու և առցանց պատվերներին ու վերադարձներին ընթացք տալու համար: Ապագա հաճախորդը կարող է առցանց գրանցվել որպես օգտվող և այդպիսով բացել օգտվողի հաշիվ, որը նրան թույլ է տալիս պատվերներ տեղադրել և այլ գործառույթներ իրականացնել: Այս տվյալները, որոնք անհրաժեշտ են գրանցման և պաատվերին ընթացք տալու համար, օգտագործվում են միայն այդ նպատակով:

        գ) Անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը 

(i) Անձնական տվյալների մշակումը անհրաժեշտ է առցանց խանութից օգտվելու և պատվերին ընթացք տալու համար, անձնական տվյալների մշակման համար իրավական հիմքը ՙԱնձնական տվյալների պաշտպանության՚ մասին ՀՀ օրենքի և ԸՏՊԿ 6-րդ հոդվածի (1) (բ) պարբերության համաձայն (նախա)պայմանագրային միջոցառումների իրականացնում է: Սա կիրառվում է նաև, երբ Դուք ընտրում եք հաշվի վրա գնման տարբերակը: Այդ դեպքում Ձեր նույնականացման տվյալները մշակվում և ուղարկվում են:

Վերոնշյալ տվյալները անհրաժեշտ են պայմանագիր կնքելու համար: Անձնական տվյալները չտրամադրելը նշանակում է, որ մենք չենք կարող պայմանագրայն հարաբերությունների մեջ մտնել:

(ii) Եթե պատվիրում եք ապրանքներ, որոնց համար առկա է տարիքային սահմանափակում, ապա Ձեր ծննդյան ամսաթիվը կմշակվի որպես հետ համատեղ ԸՏՊԿ 6-րդ հոդվածի (1) (գ) պարբերության համաձայն մեր օրինական պարտավորությունների կատարման ստուգման ամսաթիվ:

        դ) Անձնական տվյալները ստացողներ

Մենք Ձեր անձնական տվյալները բացահայտում ենք մի քանի ստացողների համար՝ մեր առցանց խանությի միջոցով պատվերների մշակման ընթացքում տեղեկացված լինելու սկզբունքով:

(i) Իրավական հիմքեր
ԸՏՊԿ 6-րդ հոդվածի (1) (գ) պարբերության իրավական դրույթների հիմքով մենք պարտավոր ենք անձնական տվյալները բացահայտել հետևյալ ստացողներին՝

  • ՍՔԵՅԼ ՖՈԿՈՒՍ ԷյԴի, Բուլղարիա, Սոֆիա 1784, Ցարիգրադսկո շոսե բուլվ. 9
  • Մեծածախ առևտուրը իրականացնողի կողմից ընտրված վճարման ծառայություն տրամադրողին:

(i) Օրինական շահեր
Այնուհետև, մենք մեզ իրավունք ենք վերապահում այս նպատակով հավաքագրված տվյալները վերաուղարկել իրավասու մարմիններին և դատարաններին: Սա բխում է ԸՏՊԿ 6-րդ հոդվածի (1) (զ) պարբերության կամ ՙԱնձնական համաձայն պատշաճ դատական հետաքննության մեր օրինական շահից:

(ii) (Նախա)պայմանագրային միջոցառումներ (կիրառելիության դեպքում)
Որպես մեր ծառայությունների տրամադրման և պատվերներին ընթացք տալու, այդ թվում՝ նախապայմանագրային միջոցառումների մի մաս, Ձեր անձական տվյալները ԸՏՊԿ 6-րդ հոդվածի (1) (բ) պարբերության համաձայն կբացահայտվեն հետևյալ   ստացողներին՝

(iii) Փոխանցում երրորդ երկրներին
Որոշ հանգամանքներում անձնական տվյալները կարող են փոխանցվել երրորդ երկրների, որոնք չեն կիրառում Եվրոպական Միությունում ընդունված տվյալների պաշտպանության միևնույն ստանդարտները: Եթե դա այդպես է, ապա տվյալների փոխանցումը պետք է ենթարկվի  ավելի խիստ պայմանների: Եթե ստացողը գտնվում է մի պետությունում, որի համար Եվրոպական Հանձնաժողովը համապատասխանության մասին որոշում չի կայացրել, ապա փոխանցումը տեղի է ունենում ԸՏՊԿ 46-րդ հոդվածի համաձայն մեր կողմից ստեղծված համապատասխան երաշխիքների համաձայն կամ ԵՄ Տվյալների պաշտպանության մասին օրենքի 49-րդ հոդվածի(1) (բ) պարբերության կամ ՙԱնձնական տվյալների պաշտպանության՚ մասին ՀՀ օրենքի  համաձայն (նախա)պայմանագրային պարտավորությունների կատարման համար փոխանցման սկզբունքով:

(iv) Ծառայություն տրամադրողներ (կիրառելիության դեպքում)
Մեր ծառայությունների կատարումը ապահովելու համար մենք կարող են մասնավորապես օգտվել ծառայություններ տրամադրողներից, ովքեր մեզ օգնում են մեր ներքին ընթացակարգերը հարթ և արդյունավետ դարձնել: Դրանք են՝

  1. Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ՓԲԸ
  2. ԿԿԲ Մենեջմենթ Սերվիսիս ՋիէմբիԷյչ, 1120 Ավտսրիա, Վիեննա, Էմ Եվրո պլաց 2
  3. ՍՔԵՅԼ ՖՈԿՈՒՍ ԷյԴի, Բուլղարիա, Սոֆիա 1784, Ցարիգրադսկո շոսե բուլվ. 90:

Ծառայություններ տրամադրողները պայմանագրով պարտավոր են մշտապես պաշտպանել Ձեր անձնական տվյալները, համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցներ ձեռնարկել տվյալների անվտանգության մասով և որևէ պարագայում իրենց անձնական նպատակների համար չմշակել Ձեր տվյալները, կամ դրանք չփոխանցել երրորդ անձանց:

             ե) Պահպանման ժամանակահատվածը 

Անձնական տվյալները պահվում են մինչև հաճախորդի հետ հարաբերությունները դադարում են կամ մինչև օգտվողի հաշվի փակվելը կամ մինչև համաձայնության ետ կանչելը (եթե անձնական տվյալները մշակվում են համաձայնության հիման վրա): Ինչևէ, մենք պարտավոր ենք պահել մասնավորապես հարկային տեսանկյունից կարևոր  տվյալները  Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Ի լրումն դրա տվյալները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ մեր դեմ բերվել են կոնկրետ բողոքներ:Եթե մենք հիմնավորված կասկած ունենք չարաշահման վերաբերյալ և տվյալները վերաուղարկում ենք իրավասու մարմիններին ու դատարաններին, ապա տվյալները կպահպանվեն տվյալների առանձին կրիչի վրա և կջնջվեն  դատական վարույթի ավարտից հետո:

           զ) Տվյալների հետագա մշակում

Այս նպատակով մշակված տվյալները չեն մշակվելու որևէ այլ նպատակի համար:

           Է) Որոշումների ավտոմատ կայացում

Մեր կայք այցելելու ժամանակ մշակվող տվյալները չեն մշակվում ոչ ավտոմատ որոշումների կայացման համար, ոչ էլ մենք իրականացնում ենք այպես կոչված ՙպրոֆայլինգ՚:

Երբ մուտք եք գործում մեր կայք, Ձեր սարքի վրա այսպես կոչված ՙքուքիի՚ տեսքով պահպանվում է տեխնիկակական տեղեկություն: Քուքիները փոքրիկ տեքստային ֆայլեր են, որոնք կայքը թողնում է Ձեր վերջնական սարքի համակարգչում, երբ Դուք այցելում եք կայք: Մենք կիրառում ենք քուքիները, որպեսզի վստահ լինենք, որ մեր կայքը և մեր ծառայությունները կարող են օգտագործվել Ձեզ լիովին բավարարելու համար: Դուք նաև հնարավորություն ունեք օգտվել մեր կայքից առանց  քուքիների օգտագործման, սակայն խնդրում ենք նկատի ունենալ, որ այդ դեպքում գործառույթների շրջանակը սահմանափակ է:

Քուքիները, կախված նրանից, թե ինչքան երկար են պահպանվում, բաժանվում են Սեսիոն քուքիների և Մշտական քուքիների:

  • Սեսիոն քուքիներ՝ այս քուքիները ժամանակավոր են և սպառվում են Ձեր դիտարկիչը փակելուց (կամ Ձեր սեսիայի ավարտվելուց) անմիջապես հետո:
  • Մշտական քուքիներ՝ այս դասը ներառում է բոլոր այն քուքիները, որոնք մնում են Ձեր կոշտ սկավառակի վրա մինչև Դուք կամ Ձեր դիտարկիչը չջնջի դրանք՝ կախված քուքիի սպառման ամսաթվից: Բոլոր մշտական քուքիները իրենց ծածկագրում գրված սպառման ամսաթիվ ունեն, սակայն նրանց տևողությունը կարող է տարբեր լինել:

Անձնական տվյալների գաղտնիության և քուքիների մասին ծանուցումը ընդունելուց հետո օգտագործվում են հետևյալ քուքիները.

  • Խիստ անհրաժեշտ քուքիներ]՝ այս քուքիները էական են, որպեսզի Դուք կարողանաք դիտարկել կայքը և օգտվել դրա հնարավորություններից, ինչպիսիք են՝ կայքի անվտանգ հատվածներ մուտք գործելը և պատվեր տեղադրելը, քուքիներ, որոնք թույլ են տալիս առցանց խանութներին Ձեր ապրանքները պահել Ձեր գնման սայլակում: Քուքիների ամբողջական ցանկը տես ստորև բերված աղյուսակում՝

Քուքիի անունը

Նկարագրություն

Վավերականության տևողություն

catAccCookies Մենք այս քուքիները կիրառում ենք, որպեսզի արձանագրենք այդ կայքի կողմից քուքիների օգտագործման փաստը: 1 ամիս
woocommerce_age_confirmed Քուքիները օգտագործվում են պահեստի կողմից, որպեսզի հաճախորդներին թույլ տան խանութում պատվիրել ապրանքներ: 1 օր
woocommerce_cart_hash Քուքիները օգտագործվում են պահեստի կողմից, որպեսզի հաճախորդներին թույլ տան խանութում պատվիրել ապրանքներ: 1 օր
woocommerce_items_in_cart Քուքիները օգտագործվում են պահեստի կողմից, որպեսզի հաճախորդներին թույլ տան խանութում պատվիրել ապրանքներ: 1 օր
woocommerce_post_code_autopop Քուքիները օգտագործվում են պահեստի կողմից, որպեսզի հաճախորդներին թույլ տան խանութում պատվիրել ապրանքներ: 1 օր
wp_cerber_* անվտանգության նպատակներով  օգտագործվող պատահականության սկզբունքով նույնականացում 1 օր
wp_woocommerce_session_* Քուքին օգտագործվում է WordPressի կողմից գործելու համար սեսիա
wordpress_*, wp_*, wp-*, wordpresspass_*, wordpressuser_* Քուքին օգտագործվում է պահեստի կողմից մուտք գործած օգտատերերին նույնականացնելու համար սեսիա
w3tc_* Քուքին օգտագործվում է պահեստի կողմից օգտատերերին ապրանքների առաքումը կառավարելու համար սեսիա

Խիստ անհրաժեշտ 3-րդ անձանց քուքիներ՝ քուքիների այս տեսակը օգտագործվում է, երբ էջի հատկությունները կամ ֆունկցիոնալությունը կախված են արտաքին ծառայություններից, օրինակ՝  reCAPTCHA-ի դեպքում՝ ձևերի տվյալները պաշտպանելու համար:

Քուքիի անունը

Նկարագրություն

Վավերականության տևողություն

NID Այս դոմեյնի սեփականատերը Գուգլ Ինք.-ն է: Այս հատուկ քուքին օգտագործվում է խանութի ներսում reCAPTCHA ֆունկցիոնալության համար՝  կոնտակտային ձևերը և տվյալները պաշտպանելու համար: 6 ամիս

Դուք կարող եք կանխել քուքիների օգտագործումը՝ Ձեր դիտարկիչի վրա ընտրելով համապատասխան կարգավորումները, ինչևէ, խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե այդպես վարվեք, ապա Դուք չեք կարողանա օգտվել կայքի բոլոր գործառույթներից:

Ինչպե±ս ապաակտիվացնել/ակտիվացնել քուքիները

Եթե  ընդունել եք անձնական տվյալների գաղտնիության և քուքիների մասին մեր ծանուցումները, ապա Դուք համաձայն եք այս քուքիների կիրառմանը: Դիտարկիչների մեծ մասը կանխադրված է բոլոր քուքիները ընդունելու համար: Ինչևէ, Դուք ունեք տարբերակ Ձեր դիտարկիչը կարգավորել այնպես, որ ցույց տա քուքիները մինչև դրանց պահպանելը, ընդունել կամ մերժել միայն որոշ քուքիներ կամ ընդհանրապես հրաժարվել քուքիներից: Եթե դեմ եք առանձին քուքիների կիրառմանը, կամ ապաակտիվացնում եք դրանք (մեկանգամյա մերժում), ապա դա կարող է հանգեցնել մեր կայքի գործառույթային սահմանափակումների և ծառայությունների խափանման:

Պետք է տեղեկացնենք Ձեզ, որ կարգավորումներում շտկումները վերաբերում են միայն տվյալ պահին Ձեր կողմից օգտագործվող դիտարկիչին: Եթե Դուք օգտագործեք այլ դիտարկիչ կամ փոխեք Ձեր սարքը, Դուք պետք է նորից հարմարեցնեք Ձեր կարգավորումները: Այնուհետև, Դուք կարող եք ցանկացած պահի Ձեր պահեստավորման կրիչից ջնջել քուքիները: Խնդրում ենք օգտվել Ձեր վեբ դիտարկիչի օգնության գործառույթից՝ քուքիների կարգավորումների մասին տեղեկությունների համար, որպեսզի պարզեք, թե ինչպես փոխել կարգավորումները և ջնջել քուքիները:

Քուքիների կառավարման բազմաթիվ եղանակներ կան: Խնդրում ենք հետևել Ձեր դիտարկիչի  ցուցումներին կամ էկրանի օգնության գործառույթին՝  այս գործառույթների մասին ավելին իմանալու համար: Օրինակ՝ Internet Explorer-ի վրա Դուք կարող եք անցնել Գործիքներ/համացանցի տարբերակ/Անվտանգություն և Տվյալների գաղտնիություն դաշտ (Tools/Internet option/Security and Privacy Tabs)՝  դիտարկիչը ըստ Ձեր նախընտրությունների հարմարեցնելու համար: Եթե Դուք օգտվում եք տարբեր վայրերում տարբեր համակարգիչներից, Դուք պետք է համոզվեք, որ դրանց դիտարկիչներից յուրաքանչյուրը  հարմարեցված է քուքիների Ձեր նախընտրություններին:

Որոշ ժամանակակից դիտարկիչներ ունեն այնպիսի հատկանիշ, որը վերլուծում է տվյալ կայքի անձնական տվյալների գաղտնիության քաղաքականությունները և թույլ է տալիս օգտվողին վերահսկել անձնական տվյալների գաղտնիության իր կարիքները: Դրանք հայտնի են որպես  ‘P3P’ հատկանիշներ  (Privacy Preferences Platform /Անձնական տվյալների գաղտնիության նախընտրությունների հարթակ/).

Դուք կարող եք հեշտությամբ ջնջել Ձեր դիտարկիչի քուքիների թղթապանակում տեղադրված ցանկացած քուքի: Օրինակ՝ եթե Դուք օգտվում եք Microsoft Windows Explorer-ից, ապա

  • բացեք  ‘Windows Explorer’-ը
  • սեղմեք  գործիքների շարքից  ‘Search’ /փնտրել/ կոճակը
  • ‘Folders and Files’ /Թղթպանակների և ֆայլերի/ համար փնտրման պատուհանում տպեք “cookie”
  •   ‘Look In’ /փնտրել/ հատվածում ընտրեք  ‘My Computer’ /Իմ համակարգիչը/
  • սեղմեք  ‘Search Now’ /փնտրել հիմա/, երկու անգամ սեղմեք գտնված թղթապանակների վրա
  • ընտրեք քուքիների ցանկացած ֆայլ
  • սեղմեք  ‘Delete’  /ջնջել/  կոճակը Ձեր ստեղնաշարի վրա:

Եթե չեք օգտվում է Microsoft Windows Explorer-ից, ապա պետք է ընտրեք ‘cookies’ /քուքիներ/  ‘Help’ /օգնություն/ գործառույթում, որպեսզի տեղեկություններ ստանաք, թե որտեղից գտնել Ձեր քուքիների թղթապանակը:

Ինչպե±ս ենք մենք պաշտպանում Ձեր անձնական տվյալները  
16 տարեկանից ցածր օգտվողներ

Եթե Դուք 16 տարեկան եք կամ ավելի փոքր, խնդրում ենք ստացեք Ձեր ծնողի կամ խնամակալի թույլտվությունը նախքան մեզ Ձեր որևէ անձնական տվյալ տրամադրելը: Առանց նման թույլտվության օգտվողներին չի թույլատրվում մեզ տրամադրել իրենց անձնական տվյալները:

Այլ կայքեր

Մեր կայքը հղումներ է պարունակում այլ կայքերի, որոնք մեր վերահսկողությունից դուրս են և ներառված չեն Անձնական տվյալների գաղտնիության և քուքիների մասին սույն ծանուցման մեջ: Եթե Դուք մուտք գործեք այլ կայքեր օգտվելով տրամադրված հղումներից, ապա այդ կայքը գործարկողները կարող են Ձեզանից հավաքագրել տվյալներ, որոնք կարող են նրանց կողմից օգտագործվել Անձնական տվյալների գաղտնիության մասին իրենց քաղաքականությունների համաձայն, որոնք կարող են տարբերվել մեր քաղաքականություններից: Մենք որևէ պատասխանատվություն կամ պարտականություն չենք կրում նրանց քաղաքականությունների կամ նրանց կողմից Ձեր անձնական տվյալների մշակման համար: Մենք կոչ ենք անում Ձեզ կարդալ Ձեր մուտք գործած կապակցված, հղումով կամ փոխգործակցող կայքերի անձնական տվյալների գաղտնիության և քուքիների մասին ծանուցումները նախքան այդ երրորդ կողմ կայքերին Ձեր որևէ անձնական տվյալ տրամադրելը:

Հավաքագրված տվյալների անվտանգությունը և տվյալների պահպանումը

Թե առցանց լինելու, թե առցանց չլինելու ժամանակ Ձեր տվյալները չլիազորված անձանց համար հասանելիությունից և անօրինական մշակումից, պատահական կորստից, ոչնչացումից և վնասից պաշտպանելու համար մենք կիրառում են անվտանգության ֆիզիկական, էլեկտրոնային և վարչական խիստ միջոցներ: Մենք Ձեր տվյալները պահպանելու ենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է հավաքագրման տվյալ նպատակի համար, իսկ դրանից հետո մենք Ձեր տվյալները կպահպանենք այնքան, ինչքան պահանջվում է օրենքով:

ՙԿոլաՍտիք՚ ՍՊԸ-ն անձնական տվյալները պահպանում է նույնականացվող ձևաչափով միայն այն ժամանակահատվածի ընթացքում, որը անհրաժեշտ է հավաքագրված տվյալների մշակման սահմանված նպատակների համար:

ՙԿոլաՍտիք՚ ՍՊԸ-ն չպետք է անձնական տվյալները պահի ավելի երկար ժամանակով, քան անհրաժեշտ է սահմանված օրինական բիզնես նպատակների իրագործման համար կամ պահանջվում է կիրառելի օրենսդրությամբ:

ՙԿոլաՍտիք՚ ՍՊԸ-ն անձնական տվյալների պահպանման ժամանակահատվածը սահմանում է համապատասխան օրենքների և կանոնակարգերի համաձայն՝ որպես մշակման գործողությունների գրանցման մի մաս:

ՙԿոլաՍտիք՚ ՍՊԸ-ն պետք է անհրաժեշտության դեպքում հիմնավորի բիզնեսի և օրինական պահանջների համապատասխան անձնական տվյալների առավելագույն պահպանման ժամկետից ավելի երկար պահպանման պահանջները:

Որոշ տվյալներ պետք է պահպանվեն ընկերության շահերը պաշտպանելու, ապացույցները պահպանելու և ընդհանուր առմամբ լավ բիզնեսի պրակտիկային համապատասխանելու համար: Տվյալների պահպանման որոշ պատճառներից են.

  • դատական վեճերը
  • պատահարների հետաքննությունը
  • անվտանգության միջադեպերի հետաքննությունը
  • օրինական պահանջները
  • մտավոր սեփականության պահպանությունը:

Համացանցի միջոցով փոխանցումներ և պատասխանատվությունից հրաժարում

Չնայած նրան որ ՙԿոլաՍտիք՚ ՍՊԸ-ն ողջամիտ միջոցներ է կիրառում վիրուսներից և այլ վնասակար տարրերից պաշտպանվելու համար, համացանցի բնույթն այնպիսի է, որ անհնար է ապահովել, որ Ձեր մուտքը կայք անխափան կամ սխալներից զերծ լինի, կամ որ սույն  կայքը, իր սերվերները կամ էլ. հաղորդագրությունները, որոնք կարող են ուղարկվել մեր կողմից, զերծ լինեն այլ վիրուսներից  կամ այլ վնասակար տարրերից:

Մեզ հետ կապ հաստատելը և Ձեր անձնական տվյալներին մուտք գործելու  ու դրանք թարմացնելու Ձեր իրավունքները

          III) Տվյալների սուբյեկտների իրվունքները

Որպես տվյալների սւբյեկտ, որոնք կրում են մեր կողմից տվյալների մշակման գործողությունների ազդեցությունը, Դուք կարող եք օգտվել հետևյալ իրավունքներից.

       ա) Մուտքի իրավունք

Դուք իրավունք ունեք մուտք ունենալ բոլոր անձնական տվյալներին և լրացուցիչ տեղեկություններին ինչպիսիք են՝  տվյալների մշակման նպատակները, ինչպես նաև՝ տվյալները ստացողների, տվյալների պահպանման ժամանակահատվածի չափորոշչի, ջնջելու և շտկելու  իրավունքի առկայության, մշակումը սահմանափակելու կամ այն արգելելու իրավունքի, բողոք ներկայացնելու իրավունքի առկայության մասին տեղեկությունները, ինչպես նաև՝ տվյալների ծագման կամ աղբյուրի և ավտոմատ որոշումների կայացման, այդ թվում՝  օգտագործվող տրամաբանության մասին տեղեկությունները: Ի լրումն դրա, Դուք իրավունք ունեք հասանելիություն ստանալ այն տեղեկատվությանը, արդյոք Ձեր անձնական տվյալները փոխանցվելու են երրորդ երկրներին կամ որևէ միջազգային կազմակերպության, այդ թվում նաև՝ իրավունք տեղեկացված լինելու  ԵՄ Տվյալների պաշտպանության մասին օրենքի (ԸՏՊԿ) 46-րդ հոդվածի կամ ՙԱնձնական տվյալների պաշտպանության՚ մասին ՀՀ օրենքի  համաձայն կիրառվող համապատասխան անվտանգության միջոցների մասին:

         բ) Տվյալների շտկման և մշակման սահմանափակման իրավունք  

Դուք իրավունք ունեք պահանջել ուղղել կամ լրացնել սխալ կամ թերի տվյալները: Որոշ հանգամանքներում, երբ օրինակ տվյալների ճշգրտությունը վիճելի է, Դուք իրավունք ունեք պահանջել տվյալների մշակման գործողությոնների սահմանափակում մինչև շտկումների հաստատումը, որպեսզի տվյալները մշակվեն միայն  նախնական համաձայնությամբ կամ որևէ իրավունք հաստատելու, դրանից օգտվելու կամ պաշտպանելու կամ մեկ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի իրավունքները պաշտպանելու նպատակով, կամ ելնելով կարևոր հանրային շահից:

      գ) Տվյալների փոխանցելիության իրավունք 

Կարող է անհրաժեշտ լինել, որ Դուք կամ, ինչքանով որ դա տեխնիկապես հնարավոր է, որևէ երրորդ կողմ անձնական տվյալների պատճեն ստանա կառուցվածքային, ընդհանուր և սարքի միջոցով ընթեռնելի ձևաչափով, որքանով որ դա հասաելի է դառնում մեզ համար:

       դ) Ջնջելու իրավունք

Որոշ հանգամանքնեում, օրինակ երբ անձնական տվյալները տվյալների պաշտպանության պահանջներին համապատասխան ձևով չեն մշակվում, Դուք կարող եք օգտվել անձնական տվյալների ջնջումը պահանջելու իրավունքից:

      ե) Բողոքարկելու իրավունք

Դուք իրավունք ունեք ցանկացած ժամանակ որոշակի իրադրությանը վերաբերող հիմքերով բողոքել անձնական տվյալների մշակման դեմ: Բողոքարկման դեպքում մենք այլևս չենք մշակի Ձեր անձնական տվյալները, քանի դեռ չեն կարող ներկայացվել մշակման համար պարտադիր օրինական հիմքեր, որոնք գերակայում են տվյալների սուբյեկտի շահերի, իրավունքների և ազատությունների նկատմամբ կամ հիմքեր օրինական բողոքների հաստատման, կիրառման կամ պաշտպանության համար:

       զ) Վերահսկող մարմին

Բողոք

Դուք իրավունք ունեք տվյալների պաշտպանության ազգային մարմին ներկայացնել բողոք՝ Ձեր բողոքը ուղարկելով այդ մարմին:  Տվյալ երկրի Տվյալների պաշտպանության մարմնի կոնտակտային տվյալները կարելի է գտնել http://ec.europa.eu/newsroom/article29/item-detail.cfm?item_id=612080. կամ http://www.justice.am/structures/view/structure/32 հղումով:                            

Ինչպե±ս են կատարվելու Անձնական տվյալների գաղտնիության և քուքիների մասին սույն քաղաքականության փոփոխությունները

Խնդրում ենք որևէ փոփոխության մասին տեղեկանալու համար պարբերաբար ստուգել Անձնական տվյալների գաղտնիության և քուքիների մասին սույն ծանուցումը:  Չնայած մենք մեզ իրավունք ենք վերապահում փոփոխել կամ լրացնել սույն ծանուցումը, մենք այս կայքում որևէ խոշոր փոփոխության մասին Ձեզ կծանուցենք փոփոխությունից հետո նվազագույնը 30 օր առաջ, իսկ նպատակահարմարության դեպքում դա կանենք էլ. փոստի միջոցով ծանուցմամբ: